Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:
Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը 2015-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի դեսպանատնից համապատասխան նախազգուշացումներ:
«Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և դա չի խանգարելու մեզ և նորից և նորից այցելել և տեսնել իրավիճակը տեղում, որովհետև հասարակությունը Եվրոպայում տեղեկացված չէ: Իրականում շատ քիչ հոդվածներ կան ԼՂՀ-ի մասին, այդ մասին անընդհատ չի խոսվում, ուրեմն՝ կարիք կա վառ պահելու այդ իրողությունը, նրա մասին անընդհատ խոսել դրա մասին այն, ինչ մենք անում ենք մեր այցելությունների միջոցով», - ասել էր Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի անդամ Սիմոն Սուսսկինդը: