Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա:
«Գիշերը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականակոծել են Հալեպ գավառի Հանդրաթ բնակավայրն ու Շեյխ Մահսուդ թաղամասը: Անկանոն գնդակոծության հետևանքով երեխա է զոհվել, 8 խաղաղ բնակիչ վիրավորվել է, տներ են վնասվել»,-ասել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, ահաբեկիչները գրոհել են Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը Հալեպի հարավային արվարձանում հրաձգային զենքից, նռնականետերից, զենիթային կայանքներից ու ականանետերից:
Հրադադարի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը:
Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:
Ընթերցեք նաև. Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի շուկան. Կան զոհեր և վիրավորներ