Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ուղղել Դորտմունդի «Բորուսիային»:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել մեկ տարուց սպառվող պայմանագրի ժամկետը, այդ պատճառով գերմանական ակումբը հույս ունի 25 միլիոն ֆունտով (մոտ 32 միլիոն եվրո) վաճառել նրա տրանսֆերը, Daily Mail-ին հղումով գրում է Armsport.am-ը:
«Մանչեսթեր Յունայթեդից» բացի Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Յուվենտուսը»:
Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: Գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017- ին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի, ֆուտբոլիստն իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը: