Անեռմխելիությունից զրկված 117 թուրք պատգամավորի դեմ դատական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«117 գործ նախարարության կողմից ուղարկվել են համապատասխան դատավորներին»,- նշել է Բոզդաղը, Hurriyet Daily News-ին հղումով գրում է Panorama.am-ը:
Ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման հաստատումից հետո դատական գործեր են սպառնում ավելի քան 150 թուրք պատգամավորին, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների մոտ 27.6%-ը:
Դատական գործերը հարուցվել են հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և ղեկավար կազմի նկատմամբ:
Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ է տալիս մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: