ՀՀ նախագահ. Մարդիկ դժվար են ընկալում՝ ինչպես փոխզիջումների գնալ երկրի հետ, որը խախտեց իր պարտավորությունները

ՀՀ նախագահ. Մարդիկ դժվար են ընկալում՝ ինչպես փոխզիջումների գնալ երկրի հետ, որը խախտեց իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ հարցազրույց է տվել «Ռադիո Վատիկան»-ին, որում, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացին:

Ինչպես գրում է Panorama.am-ը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Իհարկե մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում», - ասել է ՀՀ նախագահը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:

Կարդացեք նաև. Ուորլիք. Նախագահները գիտակցում են՝ պատերազմն աղետ կլինի, Մոսկվային այն ևս պետք չէ

Մոսկվան «խեղաթյուրված մեկնաբանություններ» է որակել Բաքվի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման մասին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---