Հռոմի պապը Հայաստանում պարզ ու հստակ արտասանել է «Ցեղասպանություն» բառը՝ վերջ դնելով անհիմն միջազգային շահարկումներին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ:
«Աշխարհի հայերը գնահատում են Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Պապը շարունակում է մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտման քաղաքականությանը՝ խոսքի և գործի միջոցով»,- նշել է ANCA-ի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով, Հռոմի պապը՝ խոսելով ուղղակիորեն ու անվախ, ուխտագնացություն կատարելով դեպի Ծիծեռնակաբերդ՝ ամրապնդվում է Հայաստանի հետ քրիստոնյաների համերաշխությունը:
Այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից: