5 հուլիսի 2016 - 17:48 AMT
Օլիմպիական խաղերի պաշտոնական երգն է ներկայացվել

Ամառային Օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն հանրությանն է ներկայացրել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երգը:

Հատուկ այս խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը: Այն կատարում է բրազիլացի DJ Տիագուինյոյը և Պրոյոտայը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հեղինակների կարծիքով այս երգն իր մեջ կրում է բրազիլական երանգներ և ունի բրազիլական ոգի:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10,500 մարզիկ կմրցի 306 մեդալի հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում:

Հայաստանը հուլիսի 5-ի դրությամբ ունի օլիմպիական 29 ուղեգիր: