ՀՀ կառավարությունը հուլիսի 7-ի նիստում հաստատել է 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Ինչպես նիստում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, այն հիմք կծառայի 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հանրության համար կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը, հայտնում է Panorama.am-ը:
Փոխնախարարը հայտնել է, որ ծրագիրը մանրամասն քննարկվել է այն գերատեսչությունների հետ, որոնք բացի իրենց պահպանման ծախսերն իրականացնելուց, նաև այլ ծրագրեր են իրականացնում:
Ծրագիրը մինչ հուլիսի 20-ը պետք է ներկայացվի Ազգային ժողով: