Հուլիսի 13-ին Հալեպի Վիլլաներ թաղամասում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռ են արձակել, ինչի հետևանքով բնակարանը քանդվել է, իսկ եկեղեցին չի վնասվել:
Ջարդվել են միայն եկեղեցու ապակիները, հայտնում է Հալեպի «Գանձասար» օրաթերթի կայքը:
Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:
«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:
Կարդացեք նաև՝ Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհը Հալեպի մատույցներում