ՌԴ-ն չի պատրաստվում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության որևէ պատրաստի լուծում, սակայն պատրաստ է աջակցել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին:
Այդ մասին է հայտարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կողմերը պիտի ինքնուրույն պայմանավորվեն, առանց դրսից ճնշումների գտնեն փոխշահավետ լուծում: Դա մեր հստակ դիրքորոշումն է», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ըստ Պուտինի, փոխզիջումային տարբերակը նախատեսում է «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուսերին ընկած բեռի ողջ ծանրությունը:
«Վերջնական նպատակը պիտի լինի մի հանգուցալուծում, որում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չզգա, զիջումները փոխադարձ լինեն, իսկ օգուտները պարզ լինեն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հանրության համար: ՌԴ-, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին, այլ միջնորդների հետ մեկտեղ կարգավորման երաշխավորը լինել», - ասել է նա:
Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին այցելելու է Բաքու: Օգոստոսի 10-ին Մոսկվայում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: