Ավստրիան պատրաստվում է խոչընդոտել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը![]() 8 օգոստոսի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը սպառնացել է խոչընդոտել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: «Եվրամիության արտգործնախարարների խորհրդում, որտեղ ես աթոռ ու ձայնի իրավունք ունեմ, քննարկվում է այն հարցը թե Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլ կսկվի թե ոչ: Այս հարցում ես բացասական դիրքորոշում ունեմ»,- ասել է Կուրցը, թուրքական Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ավստրիայի կողմից նման հայտարարություններ ավելի վաղ նույնպես հնչել էին: Մասնավորապես, Ավստրիայի վարչապետ Քրիսթիան Քերնը ասել էր, որ Թուրքիայի և ԵՄ միջև ընթացող բանակցությունները դադարեցնելու համար հանդիպելու է եվրոպական երկրների ղեկավարների հետ: Նա կողմերի միջև ընթացող բանակցությունները որակել էր որպես «բեմականացված դիվանագիտություն»: Թուրքական աղբյուրը նշում է, որ Ավստրիայի վերոնշյալ հայտարարություններին արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջինս այդ ամենը որակել էր, որպես «շատ տգեղ քայլ», իսկ Ավստրիային էլ որակել է որպես «Ծայրահեղ խտրականության մայրաքաղաք»: Օգոստոսի 8-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին, որի ժամանակ կրկին սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա իրենք չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Նշյալ համաձայնագրով Եվրամիությունը 3 մլրդ դոլար էր տրամադրելու Թուրքիային, որով վերջինս պետք է հոգար փախստականների կարիքներըը իր սահմաններում և դրանով իսկ որոշ չափով դադարեցվեր փախստականների ուժեղ հոսքը դեպի Եվրոպա: Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն հունիսի 1-ից խոստացել էր ազատականացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն խոստումը այդպես էլ չիրականացվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |