13 սեպտեմբերի 2016 - 14:29 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքիան Գյուլենի ժամանակավոր կալանքի վերաբերյալ հարցում է ուղարկել ԱՄՆ

Թուրքիայի արդարադատության նախարարությունն ԱՄՆ իշխանություններին հարցում է ուղարկել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակովր կալանավորման մասին, հայտնում է Anadolu Ajansı-ն:

Ըստ տվյալների, արդարադատության նախարարությունը պահանջում է արտահանձնել Գյուլենին, քանի որ նա «կարգադրել է հեղաշրջման փորձ անել և ղեկավարել է» այն:

«Այդպիսով, նախարարությունն առաջին հարցումն է հղել ԱՄՆ-ին ժամանակավոր կալանավորման մասին»,-նշում է գործակալությունը:

Հարցման նախապատրաստման մասին հայտնի դարձավ դեռ օգոստոսի 13-ին, երբ Ստամբուլի գլխավոր դատախազությունը ստորագրեց ԱՄՆ իշխանություններին հասցեագրված համապատասխան փաստաթուղթը և ըստ գործող կարգի փոխանցել է այն համաձայնեցման և ԱՄՆ ուղարկելու համար:

Ժամանակավոր կալանավորումն ընդունված խափանման միջոց է աշխարհում, որը կարող է պահանջել արտահանձնման նախաձեռնող երկիրը մինչ փաստացի հարցումն ու ձևականությունների կարգավորումը: Թուրքիան պահանջել է խափանման այդ միջոցը երկկողմ համաձայնությունների հիման վրա:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: