Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կհեռանա Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամի պաշտոնից, որտեղ ընտրվել էր որպես Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օքսֆորդշիր կոմսության Ուիտնիի ընտրատարածքից:
Նախկինում նա հայտարարել էր, որ մտադիր է մնալ խորհրդարանի իր պաշտոնում մինչ հաջորդ ընտրությունները:
Ըստ Քեմերոնի, իր համար մեծ պատիվ էր աշխատել խորհրդարանում, սակայն, բարդ է մնալ այդ պաշտոնում և չշեղել նոր կառավարությանն աշխատանքից:
Նա նաև պարզաբանել է, որ իր որոշումը կապված չէ կրթության համակարգը բարեփոխելու կառավարության ծրագրերի հետ, որին նա դեմ է եղել որպես պատգամավոր:Քաղաքական գործիչը նշել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ըմբռնումով է վերաբերվել նրա որոշմանը, հայտնում է BBC-ին:
Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: