Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Սենատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Դիդիե Գիյոմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նա որպես թեկնածու կմասնակցի 2017-ի ընտրարշավին, դա հստակ է: Նա թեկնածու կլինի, քանի որ Ֆրանսիան ունի նրա կարիքը»,-ասել է Գոյոմը Reuters-ի փոխանցմամբ:
Մինչդեռ ըստ հարցման տվյալների, որն անցկացվել է IFOP սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` 85 տոկոսը, հայտարարել էր, որ չի ցանկանում այլևս տեսնել Օլանդին պետության նախագահի պաշտոնում: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդը կարծում է, որ նա կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրությունների:
Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին Ֆրանսուա Օլանդը կհայտարարի մինչև տարեվերջ: Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի գարնանը:
Սեպտեմբերին Ֆրանսիայի սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր: