Վարչապետ. 2017-ի համար կառավարությունն իրատեսական բյուջե է ներկայացնելու28 սեպտեմբերի 2016 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարապետյանն և Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը: Անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարևորել է նաև կանխատեսելիության և վերահսկողության բարձրացումը: 2016 թվականի բյուջեով ծրագրված էր 1.183 տրիլիոն դրամի եկամուտ, 1.373 տրիլիոն դրամի ծախսեր, դեֆիցիտը՝ շուրջ 191 մլրդ դրամի սահմաններում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |