ՊԲ-ն ՀՕՊ մարտավարական զորավարժություն է անցկացնում

ՊԲ-ն ՀՕՊ մարտավարական զորավարժություն է անցկացնում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը:

Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ:

Հուլիսի 4-ին ՊԲ-ն բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զորավարժություն էր անցկացրել: զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---