28 սեպտեմբերի 2016 - 19:43 AMT
ՊԲ-ն ՀՕՊ մարտավարական զորավարժություն է անցկացնում

Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը:

Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ:

Հուլիսի 4-ին ՊԲ-ն բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զորավարժություն էր անցկացրել: զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ: