2016 թվականի սեպտեմբեր ամսին 2015 թվականի նույն ամսվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6% աճ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11.477 տոննա ապրանք, որը 76%-ով ավելին է, քան 2015 թվականին է եղել:
2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: