Այսօր՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան – Ռումինիա աշխարհի առաջնության ընտրական խաղում մեր թիմում ավագի թևկապը կկրի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Այդ մասին տեղեկացել է «Ա1+»-ի մարզական թղթակիցը:
Հայաստանի հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խնդրանքով բաց է թողնելու մեր ազգային թիմի առաջիկա երկու խաղը, քանի որ դեռ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ավագի թևկապը վստահել է Մարկոս Պիզելիին:
Աշխարհի 2018-ի ընտրական փուլը ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել. սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Դանիայի հետ խաղում պարտվել է նվազագույն հաշվով՝ 0:1: