17 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT
Զարմինե Զեյթունցյանը՝ ՏԶՆՆ զբոսաշրջության պետկոմիտեի նախագահի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագրի 2-րդ կետը՝

Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման տեքստում։

Զարմինե Զեյթունցյանը զբաղեցրել է «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենի և Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող RVVZ հիմնադրամի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: