Աղձքում պեղումների արդյունքում հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել24 հոկտեմբերի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Պատմական Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են մասունքներ: Հնագետ Հակոբ Սիմոնյանը համոզված է, որ դա Արտաշիսյան և Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝ մասունքները հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ: «Խորանի առջև բացվեցին երեք քարե սնդուկ, որոնք կնքված էին: Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը: Երկուսը մենք պեղեցինք, երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ էին, մի բան հստակ էր. այստեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից»,- հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հնագետ Հակոբ Սիմոնյանը, մեջբերում է A1plus.am-ը: Ի դեպ, եթե ոսկորներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա ԴՆԹ կարվի: 3-րդ սնդուկը դեռ չի բացվել: Հնագետները այն ցանկանում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ: «Օրը կորոշվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը և վարչապետը ժամանակ գտնեն»,- ասել է Հակոբ Սիմոնյանը: Ըստ նախնական ծրագրի՝ դեռ մեկ տարի էլ կա, որ պեղումներն ավարտվեն: Պեղումներ անցկացնելու գաղափարը ԱԺ-ում բարձրացրել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքերով՝ պեղումները իրականացվում են ամբողջությամբ պետական միջոցներով և այն արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է: «Այն պետք է պահպանվի և հանձնվի հետագա սերունդներին»,- եզրափակել է Արագած Ախոյանը: Աղձքում այս օրերին այցելուների թիվը գերազանցում է 500-ը: Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002-ին ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 –ին կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |