Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Թբիլիսիի Մերաբ Բերձենիշվիլիի անվան մշակույթի միջազգային կենտրոնում:
Համերգը կայացել է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հայաստանի դեսպանության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Համերգը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ, վրացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, գրում է Ա1+-ը:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն հիմնադրվել է 1993-ին: Նվագախմբի համերգացանկում հիմնականում ընդգրկված են դասական գործեր:Նվագախումբն իր գոծունեության ընթացքում բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գյումրիում, Շիրակի և հանրապետության տարբեր մարզերում: