Նոյեմբերի 21-ին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհի հետևանքով մոտ 40 իրաքցի զինծառայող է զոհվել Մոսուլի արևելքում:
Ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի, ԻՊ գրոհայիններն ականապատ մեքենաներ են պայթեցրել Իրաքի կառավարական ուժերի դիրքերի հարևանությամբ` փորձելով տապալել զինվորականների հարձակումը, գրում է Life.ru-ն:
Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրեց Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: