Հայտնի ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հանդես է եկել տեսաուղերձով` կոչ անելով մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքին:
Հենքսը ողջունել է նրանց, ով դիտում է տեսանյութն ու կատակով ասել, որ չվախենան իր չսափրված տեսքից: «Հրավիրում եմ ձեզ մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական հավաքին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ցավոք, անձամբ չեմ կարող ներկա գտնվել այդ միջոցառմանը, ուստի անհարմար եմ զգում»,-ասել է Հենքսը:
Դերասանը հավելել է, որ նախագիծն իրականացվում է ամերիկացի կատակերգու դերասանուհի Անդրեա Մարտինի հետ համատեղ:
Թոմ Հենքսը մեկ այլ հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանի հետ նկարահանվել է «Իտակե» ֆիլմում, որը Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի էկրանավորումն է: