Ամերիկյան ՏՏ ընկերությունների ավելի քան 1200 աշխատակից, այդ թվում Google-ի և Twitter-ի, հրաժարվել են մասնակցել միգրանտների տվյալների բազայի ստեղծմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
Neveragain.tech պորտալում հրապարակված ուղերձում ԱՄՆ ՏՏ ոլորտի հսկաները հիշեցրել են Թրամփին Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության մասին` հայտարարելով, որ այդ իրադարձությունները «պատմության դասեր են», որոնք վկայում են այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ազգային և կրոնական պատկանելության հատկանիշով հետապնդումների համար:
«Մենք հրաժարվում ենք` զանգվածային բռնագաղթ թույլ չտալու համար: Այսօր մենք միասին ենք, ասելու համար` ոչ մեր աչքի առջև, այլևս երբեք»,-ասվում է ուղերձում:
Ուղերձը հրապարակվել է ԱՄՆ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ, որը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին: