Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի պետական սահմանին կատարված դիվերսիոն փորձի կապակցությամբ:
«Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, գրում է Aysor.am-ը:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ սահմանամերձ Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական բնակչության շրջանում խուճապ չկա: