21 հուլիսի 2007 - 15:28 AMT
Թուրքիան շատ է ցանկանում դառնալ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ եւ վերջնականապես մեկուսացնել Հայաստանին
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն իր ամենամյա զեկույցներում պահանջում են Թուրքիայից բացել Հայաստանի հետ սահմանը, նորմալացնել հարաբերություններն այդ երկրի հետ եւ դիվանագիտական առաքելություն բացել Երեւանում: Այդ մասին հայտարարել է պաշտոնաթող դեսպան, «Ռադիկալ» եւ «Թըրքիշ Դեյլի նյուս» թերթերի մեկնաբան Գյունդուզ Օքթանը, որն առաջադրվել է խորհրդարան Ազգային շարժման կուսակցություն, որն ավելի հայտնի է որպես «գորշ գայլեր»:

«Մենք կողմ ենք, որ մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի քայլ չարվի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Մենք առավել մեծ աջակցություն կցուցաբերենք Ադրբեջանին, կավելացնենք ադրբեջանա-վրացա-թուրքական նախագածերի թիվը: Անհրաժեշտ է, որ մինչ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Հայաստանը միայնակ մնա տարածաշրջանում: Ափսոս, որ Թուրքիան չի մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Եթե Ադրբեջանը պահանջի, Թուրքիան կարող է առավել ակտիվ դեր ստանձնել Բաքվի օգտին»,-ընդգծել է Օքթանը, հաղորդում է ԱՊԱ-ն: