Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները փորձում են քաղաքակիրթ շփում հաստատել ժողովրդների միջեւ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի դեսպանի հետ մենք ծանոթ ենք արդեն շուրջ 25 տարի: Ոչ հեռու անցյալում գլխավորել ենք մեր երկրների մշակույթի նախարարությունները: Անձնական հարաբերությունները մեծ դեր կատարեցին դեպի Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան համատեղ ուղեւորության կազմակերպման գործում: Կարեւոր է նաեւ այն, որ մեր երկրների նախագահները ըմբռնումով մոտեցան մեր գաղափարին»,-հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, դեսպանները միայն փորձում են քաղաքակիրթ շփում հաստատել ժողովրդների միջեւ:



«Առանց շփման ոչինչ հնարավոր չէ: Եվ մենք կաշխատենք շարունակել այդ գործունեությանը: Հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ նուրբ հարց է, վերքը դեռ թարմ է: Սակայն մենք պետք է ձգտենք բարիդրացիական հարաբերություններ կառուցել: Ոչ ոք չի ցանկանում, որ մեր երեխաները վախի մեջ ապրեն»,-ասել է Արմեն Սմբատյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:



Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ադրբեջանական պատվիրակությունը հատեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ականազերծված հատվածը Մարտակերտ-Տերտեր ճանապարհի վրա: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ղարաբաղյան կողմի ներկայացուցիչներն ադրբեջանական պատվիրակությանը դիմավորեցին եւ ուղեկցեցին Ստեփանակերտ: ԼՂՀ մայրաքաղաք ժամանեց նաեւ Հայաստանի մտավորականների պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցը ԼՂՀ կազմակերպվել էր երկու դեսպանների նախաձեռնությամբ: Այնուհետեւ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները մեկնեցին Երեւան, որտեղ հանդիպեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նույն օրվա երեկոյան երկու երկրների մշակույթի եւ գիտության գործիչները մեկնեցին Բաքու, որտեղ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---