15 փետրվարի 2017 - 17:05 AMT
Գյումրի-Երևան մարդատար գնացքը վերադարձել է. Խափանվել էր բեռնատարի վագոնի անվազույգը

Փետրվարի 15-ի առավոտյան Գյումրիից Երևան մեկնող մարդատար գնացքը կանգնել է ճանապարհին և վերադարձել է Գյումրի: Պատճառն այն է, որ մարդատարին նախորդող բեռնատար գնացքի մեկ վագոնի անվազույգը խափանվել է, և բեռնատարը կանգնել է ռելսերին՝ փակելով ճանապարհը մարդատար գնացքի համար:

«Լուրջ միջադեպ չի եղել, այժմ աշխատանքներ են տարվում արգելափակված բեռնատար գնացքի շարժը վերականգնելու համար: Մինչև օրվա ավարտն ամեն ինչ կվերականգնվի: Եղանակային պայմաններից ելնելով հայտնի չէ՝ կհասցնեն բացել ճանապարհը մինչև այսօրվա՝ Գյումրի-Երևան մյուս գնացքի համար, թե ոչ», - PanARMENIAN.Net-ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը:

Նրա խոսքով, Գյումրի-Երևան գնացքի ուղևորատոմսերը փոխհատուցվել են: