Հասրաթյան. Ադրբեջանը լռում է՝ ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ, և որքան կորուստ են կրել

Հասրաթյան. Ադրբեջանը լռում է՝ ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ,  և որքան կորուստ են կրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ- ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, որտեղ զինվորի զոհվելու տեղի, ժամի մասին ոչ մի խոսք չկա:

«Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:

Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր... Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը»: Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք:

Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առ այսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին: Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ի՞նչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքա՞ն կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները»,- գրել է Հասրաթյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի լույս 25-ի գիշերն Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիայի ընթացքում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներից մեկը մահացել է:Զոհվածն Էլվին Սուլեյման օղլու Ախմեդովն է: Նրա զինվորական կոչումն ու կենսագրական տվյալները չեն նշվում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---