9 մարտի 2017 - 13:23 AMT
Մխիթարյանը՝ 2017-ին առավելագույն գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցանկում

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017-ին առավելագույն գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 14 այդպիսի պահի հեղինակ է:

2017-ին ամենաշատ գոլային պահեր է ստեղծել Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը՝ 30:

Տոնի Կրոսն իր հաշվին ունի 24 պահ, Ալեքսիս Սանչեսը` 18, Կոկեն` 16, Նասրին, Ինսինյեն և Ազարը` 15-ական, Պոլ Պոգբան և Կևին Դե Բրյույնեն` 14-ական, գրում է Armsport.am-ը Squawka-ի վրա հղումով:

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է:Ըստ երկրպագուների հարցման, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 3 լավագույն տրանսֆերների թվում է ֆերգյուսոնի հեռանալուց հետո: