17 մարտի 2017 - 13:48 AMT
Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հրթիռակոծվել են Սիրիայի տարածքից

Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հրթիռակոծվել են Սիրիայի տարածքից: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 17-ին, երբ օդաչուները մի քանի թիրախ են գրոհել հարևան երկրի տարածքում: Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը կարողացել եմ վնասազերծել հրթիռներից մեկը:

«Իսրայելի քաղաքացիների կամ ինքնաթիռների անվտանգությունը փուլերից ոչ մեկում սպառնալիքի տակ չի եղել»,-ասել են զինվորականները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ 10-րդ հեռուստաալիքի, ինքնաթիռները գնդակոծվել են զենիթահրթիռային C-200 համալիրներից:

Արաբական ԶԼՄ-ները պնդում են, որ Իսրայելի ՌՕՈւ-ն փորձել է խափանել զենքի առաքումը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, որի գրոհայինները պատերազմում են Սիրիայում կառավարության զորքերի կողմից:

Հունվարին Իսրայելն օդանավակայան էր ռմբակոծել Դամասկոսի արվարձանում: Այն ժամանակ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ Թել Ավիվի գործողությունները ձեռնատու են գրոհայիններին և պատասխան գործողություններով էր սպառնացել:

Photo: AFP/ Getty Images