ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշման նախագիծ է ընդունվել, որով Անտառային փողոցի 11/4 հասցեում գտնվող, 669 միլիոն դրամ սկզբնական արժեքով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:
Հիմնավորման մեջ ասվում է, որ «Ազնավուրը» հիմնադրամը ստեղծվել է մշակութային և կրթական վայր հիմնելու, Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով։ Կառավարության և «Ազնավուրը» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի` կառավարությունը պարտավորվել է Ազնավուրի տուն-թանգարանը փոխանցել հիմնադրամին։
Այս նվիրավտության որոշումը ներկայացվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ֆինանսների և արդարադատության նախարարություններին, նախագահի աշխատակազմին։