Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան կախված կլինի Սիրիայի բնակիչներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը:
Ելույթ ունենալով Անկարայում՝ նա ասել է, որ «նախագահ Ասադի կարգավիճակը երկարաժամկետ հեռանկարում կորոշեն իրենք սիրիացիները», գրում է Deutsche Welle-ն:
Նույն տեսակետն է հայտնել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Ըստ նրա, Ասադի հրաժարականն այլևս առաջնահերթ չէ Վաշինգտոնի համար: ԱՄՆ նոր վարչակազմը այլ գերակայություններ ունի, ուստի չի կենտրոնանում «Ասադից ազատվելու վրա»: Հեյլին պարզաբանել է, որ թեև նախագահ Թրամփի վարչակազմն Ասադին խոչընդոտ է համարում սիրիական կարգավորման համար, այնուամենայնիվ, այդքան արմատական մոտեցում չունի այդ հարցում, որքան Օբաման:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքական նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկութունն էր: Նույն դիրքորոշումն ունեն ԵՄ երկրները: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներն ի սկզբանե պահանջում էին զրկել Ասադին բոլոր լիազորություններից և հայտարարում են, որ թույլ չեն նա, որ նա ազդեցություն ունենա երկրում անցումային շրջանի վրա: