Դամասկոս. Քիմզենքն ահաբեկիչները Թուրքիայից են ներկրել Սիրիա

Դամասկոս. Քիմզենքն ահաբեկիչները Թուրքիայից են ներկրել Սիրիա

PanARMENIAN.Net - Ահաբեկչական խմբավորումները քիմիական նյութերը ստանում են Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում

Ըստ նրա, Սիրիայի ղեկավարությունն իրազեկել է ՄԱԿ-ին քիմիական նյութերի մասին, որոնք ներկրվել են երկիր, ավելի կոնկրետ Հալեպի արևելք, Թուրքիայի տարածքից ահաբեկիչների կողմից: Նախարարը հավելել է, որ ծայրահեղականները պահեստավորում են քիմիական նյութերը քաղաքներում և բնակավայրերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մուալեմը հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարական զորքերը երբեք չեն կիրառել և չեն կիրառի քիմզենք «նույնիսկ ահաբեկիչների դեմ, որոնք սպանում են խաղաղ բնակիչներին»:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է քիմզենքի կիրառման հետևանքով 80 զոհի մասին Հան Շեյհուն քաղաքում: Եվս 200 տուժած կա: Զինյալ ընդդիմադիրները մեղադրել են կառավարական ուժերին, բանակի հրամանատարությունը հերքում է մեղադրանքները:

Մոսկվան պնդում է, որ միջադեպը հետաքննի Քիմզենքի արգելման կազմակերպությունը, որը կարող է հատուկ խումբ գործուղել Իդլիբ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---