«Տարոն-Ավիա» ավիաընկերությունն առաջին թռիչքն է կատարել Գյումրի: Այդ մասին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Մհեր Մկրտչյանի պատվին անվանակոչված օդանավն ապրիլի 10-ին առաջին չվերթն է կատարել Գյումրի: Բարի գալուստ «Շիրակ» օդանավակայան»,-գրել է ՔԱԳՎ վարչության պետն իր ֆեյսբուքյան էջում:
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երկրորդ հայկական ավիափոխադրողն է, որը թռիչքներ է իրականացնում «Շիրակ» օդանավակայան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տարոն-Ավիա» ընկերությունը 2 նոր ուղիղ չվերթ է գործարկել՝ Սամարայից և Դոնի Ռոստովից դեպի Գյումրի: Դեպի «Շիրակ» է թռիչքներ իրականացնում նաև ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը: