ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտնել է, որ իր քրոջ՝ Իվանկայի, արձագանքը սիրիական Իդլիբում քիմիական գրոհի մասին հաղորդագրություններին ազդել է ԱՄՆ ղեկավարության Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշման վրա:
Ըստ Էրիկ Թրամփի, Իվանկան «շատ էր վշտացած և վրդովված քիմիական գրոհի դաժանությամբ»:
ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:
«Իվանկան 3 երեխաների մայր է, և նա ազդեցություն ունի: Վստահ եմ, որ նա ասել է. «Լսիր, սա սարսափելի է»: Այդպիսի պահերին հայրս գործի է անցնում», -հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ Թրամփի դստեր՝ Իվանկայի, արձագանքը Սիրիայում քիմիական զենքի օգտագործմանն ազդել է այդ երկիրը հրթիռակոծելու Թրամփի որոշման վրա: Հարվածից հետո Իվանկան գրել է, որ հպարտանում է հոր որոշմամբ:
Ավելի վաղ քիմզենքի ենթադրյալ կիրառման մասին տեսանյութը հրապարակվել էր «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության կայքում:
Էրիկ Թրամփը հավելել է, որ «հայրը ամեն ինչ կշռադատել է, նա պրակտիկ մարդ է, բայց ոչ իմպուլսիվ»,-ասել է Էրիկ Թրամփն ԱՄՆ նախագահի մասին: Ինքը Էրիկն ասել է քիմգրոհի մասին. «Դա ահավոր էր: Ես ուրախ եմ, որ նախագահն այդպես պատասխանեց»,-ասել է նա: