11 ապրիլի 2017 - 17:20 AMT
Արարատի մարզից 10 ներդրումային ծրագիր է ներկայացվել

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն մարզերից շարունակվում են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:

Ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:

2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: