31 հոկտեմբերի 2007 - 18:09 AMT
Ադրբեջանը չի օգտագործվելու որպես պլացդարմ Իրանին հարվածներ հասցնելու համար, պնդում են Բաքվում
Ադրբեջանը չի տրամադրի իր տարածքը որպես պլացդարմ Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական հարվածի համար: Այդ մասին Սանկտ-Պետերբուրգում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը: «Իրանը մեր հարեւան պետությունն է, մենք լավ հարաբերություններ ունենք: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածներին, մենք միանշանակ ասել ենք, որ Ադրբեջանը չի օգտագործվելու որպես պլացդարմ Իրանին հարվածներ հասցնելու համար»,- ասել է Զ. Ասքերովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: