Microsoft-ը Նյու Յորքում ներկայացրել է նոր Surface նոութբուքը, Windows 10S օպերացիոն համակարգը և Surface Arc մկնիկը:
Microsoft Surface Arc-ը տափակ վիճակում հարմար է տեղափոխման համար, ճկված վիճակում՝ աշխատելու: Մկնիկը չունի աջ ու ձախ ստեղներ կամ անիվ, փոխարենը սենսորային պանել է:
Microsoft Surface Arc-ը հասանելի է նախնական պատվերի համար ԱՄՆ-ում՝ մոխրագույն, բորդո և երկնագույն կատարմամբ: Գինը կկազմի $79.99, առաքումն էլ կսկսվի հունիսի 15-ից:
Մկնիկի չափսերն են 131 x 55 x 14 մմ, քաշը՝ 82.5 գրամ: