Սևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում

Սևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում

PanARMENIAN.Net - Սևանը հայտնվել է 2017-ի ամռանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը վերջին վերլուծության արդյունքների հիման վրա:

ԱՊՀ երկրների առաջին հնգյակում են Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանգստավայրերը:

Սևանից բացի ԱՊՀ երկրների առավել պահանջված հանգստավայրերի թվում նշվել են ղազախական Բորովոեն, ղրղզական Իսիկ Կուլը, բելառուսական Նարոչն ու ադրբեջանական Լենկորանը:

Ըստ աղբյուրի, Սևանում ռուսաստանցի զբոսաշրջիկները մտադիր են անցկացնել միջինը 3 օր, մոտավորապես 65 դոլար ծախսելով մեկ օրում: Սևանա լիճ են այցելում հիմնականում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից ժամանող զբոսաշրջիկները:

Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման տվյալների վերլուծության հիման վրա: Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների թվում: ՌԴ բնակիչների համար որպես գաստրոնոմիական զբոսաշրջության տեսակետից պահանջված երկրների առաջին 5-յակում են ՀՀ-ն, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---