Սևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում![]() 11 մայիսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Սևանը հայտնվել է 2017-ի ամռանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը վերջին վերլուծության արդյունքների հիման վրա: ԱՊՀ երկրների առաջին հնգյակում են Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանգստավայրերը: Սևանից բացի ԱՊՀ երկրների առավել պահանջված հանգստավայրերի թվում նշվել են ղազախական Բորովոեն, ղրղզական Իսիկ Կուլը, բելառուսական Նարոչն ու ադրբեջանական Լենկորանը: Ըստ աղբյուրի, Սևանում ռուսաստանցի զբոսաշրջիկները մտադիր են անցկացնել միջինը 3 օր, մոտավորապես 65 դոլար ծախսելով մեկ օրում: Սևանա լիճ են այցելում հիմնականում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից ժամանող զբոսաշրջիկները: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման տվյալների վերլուծության հիման վրա: Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների թվում: ՌԴ բնակիչների համար որպես գաստրոնոմիական զբոսաշրջության տեսակետից պահանջված երկրների առաջին 5-յակում են ՀՀ-ն, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |