12 մայիսի 2017 - 18:40 AMT
Հայկական գինիները մեդալներ են ստացել Ճապոնիայի գինու մրցույթում

Հայկական «ԱրմԱս» գինիները մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալների են արժանացել Ճապոնիայի գինու ազգային մրցույթում:

Իսկ «Կուր» գինին արժանացել է արծաթե մեդալի նույն մրցույթի` Էքսպերտների և գինու սիրահարների կատեգորիայում:

Ավելի վաղ, Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում բարձր մրցանակների են արժանացել Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակները:

Միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին: