«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ

«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահներից մեկն է լինելու «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը: Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ 3 հանձնաժողով կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը, գրում է Ա1+-ը։

Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը։

Միքայել Մելքումյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Հեղինակ է գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների և ուսումնական ձեռնարկների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---