21 նոյեմբերի 2007 - 12:29 AMT
Նիկոլյա Սարկոզին եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները
Երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլյա Սարկոզիի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն:
Նախագահները քննարկել են Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման լայն շրջանակ, այդ թվում էներգաանվտանգության, տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: