10 հունիսի 2017 - 11:34 AMT
Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են

Հայտնի են Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Հունիսի լույս 10-ի գիշերը հաշվառվել են Լոնդոնի վերջին ընտրատարածքի՝ Քենսինգթոնի արդյունքները: Այնտեղ տարբերությունը Պահպանողական և Ազատական կուսակցությունների միջև այնքան փոքր էր, որ հարկ եղավ մի քանի անգամ հաշվել քվեները:

Արդյունքում պահպանողականները հաղթել են 20 ձայնի առավելությամբ՝ զգալիորեն զիջելով դիրքերը: Վերջին խորհրդարանական ընտրություններին պահպանողականների առավելությունը Քենսինգթոնում 7000 ձայն էր, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Այսպիսով հայտնի դարձան ընտրությունների վերջնական արդյունքները՝ պահպանողականները 318 տեղ կունենան Համայնքների պալատում, իսկ ազատականները՝ 262:

Չնայած բացարձակ մեծամասնությունը կորցնելուն՝ Թերեզա Մեյը մտադիր է պահպանել վարչապետի պաշտոնը՝ դաշինք կազմելով Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության հետ: Միասին երկու կուսակցությունը կունենա 328 մանդատ, ինչը բավարար է մեծամասնություն ապահովելու համար:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայում կառավարական կոալիցիաներ շատ հազվադեպ են կազմվում: Հաջողվելու դեպքում սա կլինի ընդամենը երկրորդ այդպիսի դեպքը Երկրորդ համաշխարհայինից հետո: