10 հունիսի 2017 - 11:39 AMT
Դիմորդների 9%-ը կտրվել է հայոց լեզվի ու գրականության միասնական քննությունից

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՆ գտանահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը՝ նշելով, որ սրանք նախնական տվյալներ են։

«Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար են ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը եղել է միջին միավորների սահմաններում՝ 7.5-16»,- ասել է ԳԹԿ տնօրենը, հաղորդում է Panorama.am-ը։

Վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 11-ին։

Պետական քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: Քննություններն անցկացվում են 13 քննակենտրոնում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։Եվս 2 քննակենտրոն գործում է Արցախում: Հաջորդ քննությունը կանցկացվի հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից: