Մեծ Բրիտանիայի Brexit-ի գծով նախարար Դևիդ Դևիսը հաստատել է, որ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 19-ին:
Նախարարը նշել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է դուրս գալ բանակցություններից առանց համաձայնագրի, գրում է ՌԻԱ Նովոստին BBC-ի վրա հղումով:
Ըստ Դևիսի, բանակցությունների առաջնային թեման կլինի ԵՄ և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կարգավիճակը նոր պայմաններում:
Նախատեսվում էր, որ Brexit-ի գծով բանակցությունները կսկսվեն Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններից 11 օր անց: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արտահերթ ընտրությունների արդյունքում հունիսի 8-ին վերընտրվել է խորհդարան: