Թուրքիայի ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հրամանով: Այսպիսի եզրակացության է եկել Անկարայի դատախազությունը:
Ըստ դատախազության, սպանությունը գործած Մևլութ Ալթինթաշը շփումներ է ունեցել 5 անձի հետ, որոնք վերոնշյալ կազմակերպության անդամներ են: Բացի այդ, քննիչները պարզել են, որ Ալթինթաշը հանդիպել է գյուլենականներից մեկի հետ Կիպրոսում, 5-աստղանի մի հյուրանոցում, որտեղ հրահանգներ է ստացել ինչպես սպանել ՌԴ դեսպանին, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV-ի վրա հղումով:
ՌԴ դեսպանը Կառլովը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում: Մարդասպանը ոստիկանության աշխատակից Մևլութ Ալթինթաշն էր: Դեսպանի վրա կրակել են, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ:
2017-ի սկզբին թուրքական ոստիկանությունը մի քանի կասկածյալի է ձերբակալել, իսկ մարտին մի ռուսաստանցի կնոջ, որը ենթադրաբար կարող է կապ ունենալ դեսպանի սպանության հետ: Ենթադրվում է, որ նա շփում է ունեցել հանցագործի հետ սպանության նախօրեին: