2017 թվականի 1-ին կիսամյակում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 12 մլրդ 279.843.687 դրամ: Այս մասին է հայտարարվել ԴԱՀԿ-ում 2017 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում:
Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 849.765 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 795.303 կատարողական վարույթ:
2016 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ 2017 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 2017-ի ցուցանիշը 9.81 տոկոսով: 2017 թվականի 1-ին կիսամյակում ընթացք տրված կատարողական վարույթների թիվը նույնպես աճել է՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ 27.5 տոկոսով:
Համապատասխանաբար աճել է նաև կարճված և ավարտված կատարողական վարույթների թիվը՝ մոտ 35 տոկոսով: